Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդկության հոգեկան առողջությունը վտանգվա՞ծ

Մարդկության հոգեկան առողջությունը վտանգվա՞ծ

Չկա առողջություն՝ առանց հոգեկան առողջության։ Այս արտահայտությունը հոգեբույժների նեղ մասնագիտությունը կարեւորելու մղումով չի ծնունդ առել։ Սա վաղուց ի վեր բոլորի կողմից ընդունված ճշմարտություն է։

 

Աշխարհի գիտնականների կողմից կատարվող ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հիման վրա որոշակի կանխատեսում է ձեւավորվել, որի համաձայն գերհագեցած ու սթրեսներով առլեցուն ժամանակակից կյանքը կհանգեցնի նրան, որ 2020 թվականին դեպրեսիան կլինի ամենատարածված հիվանդությունը։

 

Իսկ ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակն այսօր։

 

Աշխարհում 450 մլն մարդ տառապում է հոգեկան եւ վարքային խանգարումներով։ Այս հիվանդություններով հիվանդանում են անկախ տարիքից, սեռից ու սոցիալական վիճակից։ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային եւ խորհրդատվական հսկողության տակ են գտնվում շուրջ 44.400 նման հիվանդներ։ Նրանցից 13.528-ի մոտ ախտորոշվել է մտավոր հետամնացություն, 12.372-ը տառապում է շիզոֆրենիայով, շիզոտիպիկ եւ զառանցանքային խանգարումներով, 8.240-ի մոտ օրգանական հոգեկան խանգարումներ են, իսկ 864-ի հոգեկան խանգարումները կապված են հոգեակտիվ նյութերի օգտագործման հետ։ Անցած տարի առաջին անգամ նման ախտորոշում է արձանագրվել 2689 հիվանդի մոտ։

 

Հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցողներից 1914-ը տղամարդիկ են, 775-ը՝ կանայք։ Ըստ տարիքային խմբերի վիճակագրական տվյալներն այսպիսին են՝ 0-14 տարեկան - 134, 15-17 տարեկան - 117, 18-19 տարեկան - 529, 20-59 տարեկան - 1575, 60 եւ ավելի - 334։

 

Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ, Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ, հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրենի տեղալալ Արմեն Սողոյանը միաժամանակ փաստում է, որ վիճակագրական տվյալները հանրապետությունում առկա իրական վիճակը չեն արտացոլում։ Մեր հասարակության մեջ դեռեւս չհաղթահարված հոգեբանական արգելքներ կան, որոնք խոչընդոտում են հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցող հիվանդների բացահայտմանը։

 

«Պետությունը լիովին իր վրա է վերցրել նման հիվանդների բուժման բեռը։ Հայաստանում հոգեբուժական օգնությունն իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում։ Սակայն մարդիկ կան, որ գերադասում են հարազատի հիվանդությունը թացքնել, քան օգտվել նրան ընձեռված այդ հնարավորությունից։ Մինչդեռ, ինչքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այդ թվում՝ նաեւ հոգեկան խանգարումները, ինչքան շուտ է սկսվում բուժումը, այնքան բարձր է բուժման արդյունավետությունը, ցածր է հետագա բարդությունների զարգացման հավանականությունը։ Իսկ եթե սրան էլ ավելացնում ենք ժամանակակից դեղորայքի կիրառման արդյունքում ստացվող բուժման արդյունավետությունը, ստացվում է, որ հոգեկան խանգարումների առաջին իսկ նախանշանների առաջացման դեպքում հոգեբույժի չդիմելն արդարացում չունի։ Իհարկե, հոգեկան խանգարումներ ունենալը որպես խարան ընկալելն առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ ավելի զարգացած հասարակություն ունեցող երկրներում, սակայն դա չի նշանակում, որ այն նվազեցնելու ուղղությամբ քայլեր չպիտի ձեռնարկվեն։ Մեր քաղաքացիները պետք է լավ հասկանան, որ հոգեկան խանգարումներով կարող է տառապել ցանկացած մարդ՝ անկախ իր կարգավիճակից։ Եվ որ հոգեկան խանգարումներով տառապող անձանց ճնշող մեծամասնությունը ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու դեպքում կարող է իր ընտանիքի եւ հասարակության լիարժեք անդամը լինել։ Իհարկե, հաճելի բան չէ որեւիցե հիվանդությամբ, այդ թվում՝ հոգեկան խանգարումներով տառապելը կամ ընտանիքում նման խանգարումով հարազատ ունենալը, սակայն եթե հիվանդությունն առկա է, ապա բոլոր առումներով հանցանք է այն թաքցնելը, քանի որ ժամանակին բուժում չստանալու դեպքում հիվանդությունն ավելի է խորանալու, եւ հետագա բուժումը շատ է դժվարանալու։ Ուստի, մեղմ ասած՝ անհեթեթություն է դրանից ամաչելը։ Խնդրին պետք է մոտենալ այն տեսանկյունից, որ այսօր աշխարհում 450 մլն մարդ տառապում է հոգեկան եւ վարքային խանգարումներով, եւ որեւէ մեկը երաշխավորված չէ, որ վաղն ինքը նման խնդիր չի ունենա։ Ոչ հիվանդը, ոչ նրա հարազատները մեղավոր չեն նման իրավիճակի համար»,–ասում է Արմեն Սողոյանը։

 

Այսօր ստացիոնար հոգեբուժական ծառայություն է մատուցվում ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ներում։

 

«Հոգեբուժական բժշկական կենտրոնը» ձեւավորվել է 2004–ին՝ դրանում ներառելով Նորքի, Նուբարաշենի, Ավանի, նեւրոզների եւ նարկոլոգիական կլինիկաները։ Ստացիոնար հոգեբուժական օգնություն է ցուցաբերվում նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող «Սթրես կենտրոն» ՓԲԸ–ում եւ Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնետ» ՊՈԱԿ-ում։ Մարզային ենթակայության ստացիոնար հոգեբուժական ծառայություններ են մատուցվում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, Լոռու եւ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերներում, ակադեմիկոս Արսեն Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում։

 

Հոգեբուժական ստացիոնար ծառայության ոչ պետական միակ փսիխոսոմատիկ բաժանմունքը գործում է «Արմենիա ԲԿ» կազմում։ Ստացիոնար համակարգում յուրաքանչյուր հիվանդի բուժման համար պետությունն օրական հատկացնում է 5350, իսկ խնամքի համար՝ 3400 դրամ։ 2010-ին հոգեբուժական բուժօգնության համար պետբյուջեից նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 868,3 մլն դրամ, որից 1 մլրդ 686,3-ը՝ հիվանդանոցային բուժօգնություն տրամադրելու համար։

 

Ի դեպ, բացի տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական կաբինետներից, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն է ցուցաբերվում հոգեբուժական բժշկական կենտրոնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական հոգեբուժական դիսպանսերում, Գյումրիի, Լոռու, Սյունիքի մարզերի նշված բուժհաստատություններում։

 

Ուշադրությունը բեւեռելով այն հանգամանքի վրա, որ դիսպանսեր եւ խորհրդատվական հսկողության տակ գտնվող մոտ 44.400 քաղաքացիներից շուրջ 16 հազարը հաշմանդամության խումբ ունեն, Արմեն Սողոյանը հորդորում է հոգեկան եւ վարքագծային խանգարումների առաջին իսկ նշանների դեպքում դիմել մասնագետին։

Հոգեկան առողջության ոլորտի օրենսդրական կարգավորման խնդիրներին կանդրադառնանք առաջիկայում։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար
Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար

Անսովոր սնունդը, ուրիշ կազմություն ունեցող ջուրը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը հատկապես վերաբերում է մարսողական օրգաններին: Ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթի...

Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am
Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am

Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...

Սելֆիտ (Selfitis). urolog.am
Սելֆիտ (Selfitis). urolog.am

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, որ սելֆին հոգեկան խանգարում է:

Այդ խանգարումը կոչվում է «սելիֆիտ»: Սելֆիտը դա ինքնալուսանկարելու և սոցիալական մեդիաներում...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

Ես
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am

Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Սթրես
Աղքատությունը հիվանդություն է. գիտնականներ. 1in.am
Աղքատությունը հիվանդություն է. գիտնականներ. 1in.am

Առողջության վրա աղքատության ազդեցությունը կարելի է համեմատել օրգանիզմի վրա ծանր հիվանդության ազդեցության հետ։ Այս մասին հայտարարել են Վիրջինիայի համալսարանի գիտնականները՝ փոխանցում է gogetnews.info-ն...

Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am

Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am

Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ... hartak.am
Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ... hartak.am

Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։ Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների...

Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am
Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am

Աուտիզմով տառապողները հակված են իրադարձությունները գնահատել տրամաբանության տեսանկյունից՝ չտրվելով զգացական գործոններին, այդ պատճառով նրանք սովորաբար ավելի օբեկտիվ եւ ռացիոնալ են...

Գիտնականները նշել են մարդկանց համար երջանիկ օրերը. 1in.am
Գիտնականները նշել են մարդկանց համար երջանիկ օրերը. 1in.am

Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, թե որ օրերն են մարդկանց համար երջանիկ, հայտնում է gogetnews.info-ն: Արժե նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ լավ օրվա հասկացությունն անհատական է: Սակայն հարցման միջոցով...

«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am
«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am

Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ